Վիտամին E-ն հզոր հակաօքսիդանտ է, որը կարող է ոչ միայն՝ երիտասարդացնել մաշկը և պաշտպանել ազատ ռադիկալներից, այլև լավացնել ներքին օրգանների աշխատանքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է բազմաթիվ կոսմետիկ միջոցների արտադրության ընթացքում:
Պայքարում է կնճիռների դեմ: Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, դանդաղեցնում է հյուսվածքների ծերացումը, պայքարում ազատ ռադիկալների դեմ, որոնք վատացնում են մաշկի որակը:
Կանխարգելում է տրոմբների առաջացումը, կարգավորում հորմոնների հավասարակշռությունը: Վիտամին E-ն նպաստում է նյարդային և էնդոկրին համակարգերի նորմալ աշխատանքին՝ նպաստելով հորմոնների հավասարակշռությանը: Այս վիտամինը կարող է նաև թեթևացնել դաշտանային ցավերը, նվազեցնել հղիության ընդհատման ռիսկը:
Վիտամին E-ն նվազեցնում է հեղուկի կուտակման հավանականությունը, կարող է օգնել ազատվել հոգնածությունից, անհանգստությունից:
Մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից: Վիտամին E-ն օգնում է նաև մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, արտաքին միջավայրի վնասակար գործոններից: Այս վիտամինը նպաստում է նաև մաշկի վերականգնմանը վնասվածքներից, այրվածքներից հետո: Խորը մաքրում և սնուցում է մաշկը:
Վիտամին E-ով հարուստ է հետևյալ մթերքը.
- նուշ
- ընկույզ
- ավոկադո
- արևածաղկի սերմեր
- գետնանուշ
- քունջութ
- ձիթապտղի յուղ
- ձու:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը