Տանը մենակ եմ Եվայի հետ։ Գիշերվա 3 ին երեխու ջերմությունը կտրուկ բարձրանում է, ականջի ցավից սկսում է գոռալ ու պարզվում է, որ երկու տուփ ջերմիջեցնողները ու ականջի դեղը ժամկետանց են։ Մտածում եմ՝ գիշերով ում էլ զանգեմ, ինֆարկտ կխփի։
Արագ պատվիրեցի gg տաքսի, հետ զանգեցի վարորդին ու խնդրեցի դեղեր բերել: Ու ամենազիլն այն էր, որ մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ հանկարծ՝ կասի չէ, չեմ կարող, փող չունեմ մոտս, ես առաքման ծառայություն չեմ, զանգի սկոռի և այլն: Որովհետև մենք նեղ պահին հասնող, երեխու անուն լսող, տեղից թռչող, վերջին հացը կիսող բարի ու ռոմանտիկ ազգ ենք, որին պարզապես չարացրել էին: gg ջան, սև Nissan քշող Նարեկը կարգին տղա է, իմ կողմից շնորհակալություն հայտնեք իրեն:
p.s. Ու էս պատմության ամենացավալի կողմն այն է, որ հեսա մի օրով տեղ գնացած Վահանը տուն կգա ու մեծ-մեծ կփռթի՝ թե բա ոտս տնից քաշում եմ, երեխուն հիվանդացնում ես: