Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ մի աշխատանք ամոթ չէ։ Աշխատունակ տղամարդու համար առավել ամոթը չաշխատելն է։ Սակայն ՀՀ անկախ պետականության համար ամոթ է, երբ Սամսոն Ղազարյանը տաքսի է վարում։ Դա կարող է ապագա սերունդների կողմից անարգանք դառնալ ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունների համար։ Վերջապես Ղարաբաղ կոմիտեն բաղկացած էր 11 հոգուց, ովքեր հիմքը դրեցին թե ՀՀ, և թե Արցախի անկախությանը։ Եվ Սամսոն Ղազարյանն այդ 11 հոգուց մեկն էր։
Կարծում եմ, այդ մարդկանց պետք է նշանակվի այնպիսի պետական թոշակ, որ գոնե զերծ մնան հանապազորյա հացի խնդիր լուծելու հոգսից։ Ողջունելի է մեծամասամբ երիտասարդներից բաղկացած կառավարության կազմը, բայց եթե մոռանանք այն մարդկանց, որոնց շնորհիվ պատմություն ու անկախություն է կերտվել, վաղը կիմաստազրկվի ցանկացած մեկ այլ արժեք։ Կարծում եմ արժե այս մասին մտածել»։