«Հիշեք, թե ինչ արժեցավ մեզ այդպիսի անձի բացակայությունը 2008թ. մարտի 1-ին»
Advertisement 1000 x 90

«Հիշեք, թե ինչ արժեցավ մեզ այդպիսի անձի բացակայությունը 2008թ. մարտի 1-ին»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու երեխաների պաղպաղակ ուտելը դարձավ մեծ քննարկման առարկա: Ընտիր է, որ այդպես է: Չեմ քննադատելու քննադատողներին, որովհետև ուզում եմ, որ մեր երկրում իշխանությանը միշտ քննադատողներ /ռացիոնալ ու հիմնավոր քննադատության մասին է խոսքը/ լինեն, որ մենք խալիֆայություն չդառնանք: Իսկ ես խնդրին նայում եմ այլ տեսանկյունից: Հրայր Թովմասյանի ձեռամբ ՀՀԿ-ն այնպես է արել, որ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահը ոչ մի լուրջ լիազորություն չունենա: Ու ես հասկանում եմ, թե ինչու Արմեն Սարգսյանը փորձում է իր հանրային աջակցությունն ու լեգիտիմությունը ստեղծել ակտիվ ՀԿ-ների, փորձագետների, հանրային կարծիքի ձևավորման այլ խմբերի ու անգամ մանուկների հետ շփումների միջով:

Ես էլ այդ կարգավիճակում լինեի, նույնը կանեի ու նույնքան գեղեցիկ, քանի դեռ Սահմանադրություն չի փոխվել ու նախագահը քիչ թե շատ լուրջ լիազորություններով չի օժտվել: Ի նկատի ունենալով թե Հայաստանում ինչպիսի ճգնաժամեր կարող են առաջանալ, ինչպես դա եղավ թավշյա հեղափոխության ժամանակ, ու ինչ մեծ և կառուցողական դեր խաղաց դրական իմիջ ունեցող, բայց լիազորություն չունեցող Արմեն Սարգսյանը, ես կողմ եմ, որ նա ամրապնդի իր հանրային հեղինակությունը, և ոչ միայն նա, այլ ուրիշներ ևս, որպեսզի մենք էլ վստահ լինենք, որ ճգնաժամերի ժամանակ կան ինչ-որ մարդիկ, որոնք կարող են գոնե հաղորդակցության խողովակներ պահել դիմակայության կողմերի միջև:

Հիշեք, թե ինչ արժեցավ մեզ այդպիսի անձի բացակայությունը 2008թ. մարտի 1-ին, երբ երկխոսության միջնորդի թեկնածուն անհեղինակություն կաթողիկոսն էր…»:



Նման նյութեր