Ռուսաստանցի հայտնի պատմաբան Անդրեյ Զուբովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին շաբաթը: Մարդ, որը անհավանական արագությամբ իրականացրեց հեղափոխությունը (Գյումրիում մեկնարկած քայլարշավից մինչև վարչապետ ընտրվելը՝ 38 օր), կարծես թե, նույն՝ «հեղափոխական» տեմպով ցանկանում է ուղղել երկրի կյանքը:
Նոր կառավարությունը կազմված է երիտասարդ, ավյունով լի նախարարներից, որոնք սովոր չեն բյուրոկրատիային, սկզբունքորեն դեմ են այդ ամենին: 45 րոպեի ընթացքում չեղյալ են համարվել բոլոր մենաշնորհները և հիմա ներկրմամբ կարող են զբաղվել բոլոր ցանկացողները: Աշխատանքից հեռացվել են ամենաօդիոզ ուժայինները՝ ներքին զորքերի և ոստիկանության ղեկավարները: Կառավարության նիստերը հեռարձակվում են առցանց, ինքը՝ Փաշինյանը, ամեն երեկո առցանց հաշվետու է լինում իրեն աջակցող հայ ժողովրդին, պատմում է, թե ինչ է արել, և թե ինչ պետք է անի առաջիկայում: Նախարարները աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով, իսկ Փաշինյանը ոտքով է քայլում: Սա իսկապես ժողովրդական իշխանություն է: Բաց իշխանություն է և բաց է հակադարձ կապով:
Իսկ Հայաստանով մեկ շարունակվում են հանրահավաքները, բողոքի ցույցերը, որ հեռանան դեռ իշխանության մաս կազմող Սարգսյանի համակիրները՝ Երևանի քաղաքապետը, մյուսները:
Փաշինյանի առաջին արտերկրյա ուղևորությունը Ռուսաստան էր, Սոչի: Հանդիպել է Պուտինի հետ, հաստատել է իր հետաքրքրույթունն առ Եվրասիական միությունը: Եվ դա, տեղի ունեցողի համատեքստում, շատ ճիշտ քայլ է: Հիմա Հայաստանի ղեկավարությանը որքան հնարավոր է պետք է խուսափել բախումներից, հակառակը՝ պետք է լինել բաց, խաղաղ, պահպանել և վայելել քաղաքացիների վստահությունը:
Ինչպես կարող են նկատել բոլոր դիտորդները, Հայաստանում երևակվում է 30 տարվա վաղեմություն ունեցող քաղաքացիական հասարակությունը: Հայաստանցիները և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորություն են ապրում՝ իրենց երկրի տեր, ազգային քաղաքականության սեփականատեր են զգում. դադարել են իրենց խոչընդոտ զգալ՝ կոռումպացված իշխանության հարստահարման համար:
Գրեթե համոզված եմ՝ հիմա Սփյուռքի շատ հայեր կվերադառնան հայրենիք: Նրանք իրենց հետ կբերեն նոր ներդրումներ, նոր ինտելեկտ, նոր հմուտ ձեռքեր, վերածնելով Արարատի ստորոտին ծվարած հնամյա փոքրիկ երկիրը:
Կվերածնի, որ այդ ժողովուրդը երջանկանա, որ մենք բոլորս իմանանք, թե ինչ է պետք անել կյանքը երջանիկ դարձնելու համար:
Հնարավոր է, որ հեռվից ամեն բան այդքան լավ չեմ տեսնում, բայց նոր իշխանության առաջին շաբաթը ոչ միայն լավատեսություն է ներարկում, այլ նաև՝ ուրախություն»:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը