Սրանով նաև հեղափոխությունն է կասկածի տակ դրվում. Վովա Վարդանով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սրանով նաև հեղափոխությունն է կասկածի տակ դրվում. Վովա Վարդանով

«Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը ճիշտ չի համարում այն, որ այսօր բարձր պաշտոններում նշանակվել են մարդիկ, ովքեր զինվորական ծառայություն չեն անցել:

«Ժամանակին ես երկու թեզ եմ առաջ տարել, որից մեկն այն է, որ պետական պաշտոն կարող է զբաղեցնի միայն ՀՀ-ում իսկական ծառայած մարդը: Ինչ տեղի է ունենում, բնական է՝ ինձ դուր չի գալիս: Նիկոլ Փաշինյանը պետք է զգույշ ընտրեր այդ մարդկանց»,- նշեց Վ. Վարդանովը:

Ըստ նրա՝ սրանով նաև հեղափոխությունն է կասկածի տակ դրվում. «Այս շարժումը, որ տեղի էր ունենում, ինձ դուր էր գալիս, որովհետև երիտասարդությունը պետք է կարողանա ճանապարհ հարթի իր համար նաև քաղաքական դաշտում, ու եթե այդ ամեն ինչը բերելու է նրան, որ այս երկիրը կործանվի կամ դառնա Թուրքիայի վիլայեթ, ես դրան էնքան էլ կողմնակից չեմ, կարելի է նաև քարկոծել նման ուղղությամբ մեզ տանողներին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Անի Քեշիշյան



Նման նյութեր