Ուրախ կլինենք, եթե մենք կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ նախկին կառավարությունը չի պայքարել նման դրսևորումները բացառելու համար, Բաբլոյանն ասաց.
«Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։
Հարցին, թե գործադիրի ղեկավարը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Բաբլոյանն ասաց. «Դեռ կքննարկենք»։