Արայիկ Հարությունյանը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը
Advertisement 1000 x 90

Արայիկ Հարությունյանը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը

Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը դեռ օրակարգային հարց չէ` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը: Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»- ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր կրթական քաղաքականության խնդիր է: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ արձանագրելով` կանդրադառնանք և կքննարկենք բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հարցը: Հիմա չեմ ուզում ասել, որ սա օրակարգային հարց է՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը: Սակայն շատ ցանկալի է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը լիովին անվճար լինի»,- ասաց նախարարը:

Հարությունյանի խոսքով` նոր թիմն անում է  առավելագույնը, սակայն պետք չէ գերարագ փոփոխությունների սպասել:

Նախարարը նշեց նաև, որ մայիսի 23-ին մեկնելու է Փարիզ, որտեղ կայանալու է Բոլոնիայի գործընթացին մասնակից երկրների նախարարական գագաթնաժողովը: Դրանում Հայաստանը շատ ակտիվ է:



Նման նյութեր