Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճամփորդությունը
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճամփորդությունը

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճամփորդությունը, ինչը կապված է թագավորական առաջին միջոցառումներին ամուսնական զույգի մասնակցելու անհրաժեշտության հետ:

Մայիսի 22-ին նրանք, Սասեքսի դուքսի ու դքսուհու կարգավիճակով, նրանք կմասնակցեն իրենց առաջին պաշտոնական միջոցառմանը Բուքինգհեմյան պալատի մարգագետնում՝ նվիրված արքայազն Չառլզի բարեսիրական գործունեությանը բրիտանական գահի ժառանգորդի առաջիկա 70-ամյակի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 14-ին: Սպասվում է նաև, որ դրանից անմիջապես հետո նրանք իրենց առաջին արտասահմանյան ուղևորությանը կմեկնեն Իռլանդիա և միայն դրանից հետո կանցկացնեն մեղրամիսը:

Ընդ որում՝ նրանք հանգստի վայրը խիստ գաղտնի է պահվում: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները պնդում էին, որ հարսանեկան ճամփորդության համար զույգն արդեն ընտրել է աֆրիկյան ուղղությունը և կարող է այցելել, մասնավորապես, Նամիբիա: Խոսվում էր նաև Բոտսվանայի մասին:



Նման նյութեր