Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն Նոր Օռլեանում իր համար եկեղեցի է գնել 850 հազար դոլարով: Այդ մասին հայտնել է TMZ հրատարակությունը: Նշվում է, որ շենքի մակերեսը կազմում է մոտավորապես 700 քառակուսի մետր: Եկեղեցին կառուցվել է 1900 թվականին, բայց արդեն մի քանի տարի այն որպես տաճար չէր օգտագործվում:
Պորտալի տեղեկատվության համաձայն, եկեղեցուց ոչ հեռու ապրում է երգչուհու քույրը՝ Սոլանժը: Մի քանի շաբաթ առաջ Բեյոնսեի եկեղեցում տեղի է ունեցել առաջին ժամերգությունը, որին 900-ից ավելի մարդ էր եկել: Սոցցանցերի օգտատերերի կարծիքով՝ երգչուհին ինքն է երգելու պատարագներին, մինչդեռ փոփ-դիվան չի մեկնաբանել իր գնումը: