Սիրտը և արյունատար անոթները երիտասարդ ու առողջ կմնան նույնիսկ զառամյալ տարիքում այն դեպքում, երե դրանց տերը շաբաթը 4-5 օր ինտենսիվորեն զբաղվի ֆիզիկական վարժություններով: Այդ մասին գիտնականները հայտարարել են Journal of Physiology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Ծերության օրոք սրտի և անոթների առողջությամբ հարկավոր զբաղվել երիտասարդ տարիքում. չի կարելի սպասել մինչև յոթանասուն տարեկան և հուսալ, որ ձեզ կհաջողվի ինչ-որ ձևով դրանք երիտասարդացնել: Նույնիսկ եթե դուք ամբողջ տարին զբաղվեք լիցքային վարժություններով, այդ հասակում հազիվ թե ինչ-որ բան փոխվի: Այժմ մենք պլանավորում ենք ստուգել՝ կօգնեն արդյոք երկամյա սպորտային պարապմունքները քառասուն տարեկան տղամարդկանց ու կանանց՝ բարելավելու սրտի ու անոթների աշխատանքը»,-հայտարարել է Բենջամին Լևինը ԱՄՆ-ի Դալասի նահանգի Տեխասի համալսարանից:
Ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը համարվում է առաջացած տարիքում սրտի տագնապների, ինֆարկտների, ինսուլտների հաճախանալու, ոսկրերի հետ կապված խնդիրների և մի շարք այլ խնդիրների ու հիվանդությունների պատճառներից մեկը, որոնք կապված են օրգանիզմում խոլեստերինի և այլ վնասակար նյութերի կուտակման կամ խրոնիկական բորբոքումների զարգացման հետ: Ինչպես ցույց են տալիս գիտնականների դիտարկումները, ֆիզիկական բեռնվածությունների նույնիսկ աննշան մեծացումը կտրուկ նվազեցնում է ինֆարկտի և սրտի ու անոթների հետ կապված այլ խնդիրների զարգացումը: Դրա պատճառն այն է, որ լիցքային վարժությունները և սպորտը օրգանիզմի վրա ներգործում են ինչպես հակաօքսիդանտները՝ ճնշելով այն նյութերի սինթեզը, որոնք կապված են բորբոքումների զարգացման հետ: