Սամվել Մարտիրոսյան. «Քանի որ Ֆեյսը շեյրի կոճակը կորցրել էր, մի հատ էլ դնեմ սա ։)»
Advertisement 1000 x 90

Սամվել Մարտիրոսյան. «Քանի որ Ֆեյսը շեյրի կոճակը կորցրել էր, մի հատ էլ դնեմ սա ։)»

Հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերները նորից ակտիվացել են։ Էս երկու օրվա մեջ բավականին շատ ֆեյսբուքյան եւ ինստագրամյան պրոֆիլներ են կոտրել։
Կրկին անգամ.

ա․ մեյլերում, որոնք իբր ֆեյսից կամ ինստայից են գալիս, հղումներին մի սեղմեք; Նույնիսկ եթե ձեզ ինչ֊որ լավ բան են առաջարկում, օրինակ կապույտ ծիտիկ (էն որ Նիկոլի էջն ունի), կամ վախացնում են, որ կփակեն ձեզ։ Եթե նման բան լինի, դուք նույնը կստանաք նոթիֆիքեյշնի ձեւով հենցֆեյսի ու ինստայի մեջ։ 

բ․ Նույնը, եթե ոչ թե մեյլով է գալիս, այլ, օրինակ, ինչոր, իբր Ֆեյսի կամ Իսնտայի թիմի անունից գրող էջ կամ պրոֆիլ ա ձեզ գրում։ Մի սեղմեք ոչ մի հղման։ 

գ․ Միացրեք երկփուլային, կոդով մուտքոը, եթե գլուխ եք հանում։ Այս դեպքում գաղտնաբառը եթե նույնիսկ գողանան, մտնել չեն կարողանա ձեր մոտ։ 

Ֆեյսինը սենց ա բացվում https://www.facebook.com/help/148233965247823

Չմոռանակ ռեզերվ կոդերը արտագրել, որ հանկարծ չքաշվեք, եթե հեռախոսը փչանա 

https://www.facebook.com/help/148104135383285

Ինստագրամում սենց ա․ https://help.instagram.com/566810106808145

Բեքափ կոդերը սենց ․ https://help.instagram.com/1006568999411025

Եթե ձեզ արդեն կոտրել են, ապա Ֆեյսում պետք ա լոգաութ, դուրս եկած վիճակում մտնեք ստեղ ու անցնեք քայլերով, ուշադիր կարդալով․ https://facebook.com/hacked
Ինստայում https://help.instagram.com/149494825257596

Ավելի լավ է այստեղ չհասնեք, քանի որ եթե ֆեյսը լոմեցին ու էջերը տարան, արդեն բարդ ա էջերը հետ բերել։ Ֆեյսից չեն արձագանքում հաճախ:

Սամվել Մարտիրոսյան



Նման նյութեր