Դավիթ Գյուրջինյանի գրառումը.
Դուխով-ն իր գործն արեց և անում է, որքան էլ մենք հավանենք կամ չհավանենք այդ բառը (ռուսերեն дух «ոգի»+հայերեն -ով մասնիկ): Բայց չարաշահումը բանի նման չէ: Թե չէ բժիշկն ասում է դուխով երեխաներ ծնեք: 🙂 Մյուսն ասում է դուխով հավանեք, սովորեք, ջնջեք…
Քանի դեռ չեն ասել դուխով կերեք, խմեք, 🙂 hորդորում եմ այսուհետև ոչ թե դուխով, այլ ՀԱՄԱՐՁԱԿ քննադատել, ՎՍՏԱՀ առաջ գնալ, ԱՆՎԱԽ դեմ կանգնել, ՀԱՆԴՈՒԳՆ գործել, ԱՆՆԿՈՒՆ / ԱՆՎԵՀԵՐ կռվել և ՀՊԱՐՏ ապրել…
Մի հորդոր էլ. չսկսեք «դուխով» 🙂 (ԱՆԽՆԱ) քարկոծել: 🙂 Նյարդերս ամուր են, ՈԳԻՍ՝ անպարտելի: 🙂