Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի ճեպազրույցի ընթացքում մի խումբ բնապահպաններ պաստառներով մուտք գործեցին քննարկման սրահ եւ բողոքի ակցիա իրականացրեցին: Բնապհապաններն իրենց հետ շշով բերել էին հանքի թթվային դրենաժի հետևանքով աղտոտված ջուր, որը վերցրել էին Տանձուտի հանքից:
Բնապահպան Անի Հովհաննիսյանը ներկաներին նշեց, որ Լիդիանը չի շահագործելու այդ շենքը, քանի որ թույլ չեն տալու: Բնապահաններն ընթերցեցին Ամուլսարի ուսումնասիրության փորձագիտական կարծիք՝ ներկաներին հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության ներկայացրած տվյալները կիսատ են եւ ոչ հավաստի:
Փորձագիտական խումբը մեկ տարի ուսումնասիրել էր հանքավայրի շահագործան ազգեցությունը ստորերկրյա եւ մակերեւութային ջրերի վրա: Ավարտական եզրակացությունում նշել են, որ պետք է դադարեցնեն Ամուլսարի շահագործումը, մինչ հստակ չգնահատվեն հանքի շահագործման վտանգները եւ դրանց կանխարգելման միջոցները: Ակցիայի կամզակերպիչներից Լեւոն Գալստյանը ներկա փորձագետներին հայտնեց, որ Լիդիանը հանքի շահագործման կեղծ եւ ոչ հավաստի փատստաթղթեր է ներկայացրել կառավարությանը:
Ամբողջությամբ՝ hetq.am