Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 22-ի առավոտյան մոխիր Է արտանետել 3,5 հազար մետր բարձրություն, կատարվում Է բնակչության տարհանում: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոյին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ջոկյակարտա քաղաքից 30 կիլոմետր և Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից ավելի քան 520 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 11-ին մոխիր Է արտանետել 5,5 կիլոմետր բարձրություն: Ինչպես հայտնել Է Նուգրոխոն, հրաբխի ակտիվության կապակցությամբ հրաբխագիտության տեղի գործակալությունը վտանգի մակարդակը բարձրացրել Է մինչև երկրորդ:
«Ցանկացած վերելք, բացի նրանցից, որոնք իրականացվում են հետազոտական նպատակներով, արգելված Է խառնարանից 3 կիլոմետր շառավղով»,-ասել Է նա: Ընդամենը, սկսած մայիսի 21-ից, գրանցվել Է հրաբխի չորս ժայթքում, դրանցից վերջինը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մայիսի 22-ին ժամը 01:47-ին: Ժայթքման հետևանքով առաջացել Է մոխրի անձրև, որը տեղացել Է Սլեման և Կլատեն օկրուգներում: «Անցած գիշերվանից անցկացվել Է մարդկանց տարհանում: Տարհանվածների թիվը շարունակում Է աճել»,-հայտնել Է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչը:
Ներկայում խոսքը վերաբերում Է 660 տարհանվածների: Մերալին ամենաակտիվ գործող հրաբուխն Է Ինդոնեզիայում: Դրա խոշոր ժայթքումներ են դիտվում յուրաքանչյուր յոթ տարին մեկ, թույլ ժայթքումներ՝ տարեկան մոտավորապես երկու անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: