Շառլ Ազնավուրն առողջական վիճակի կապակցությամբ համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման ամսաթիվը հետաձգել Է հունիսի 30-ին: Ինչպես մայիսի 22-ին հայտնել Է AFP գործակալությունը, բժիշկները խորհուրդ են տվել երգչին դադար առնել բեմ դուրս գալուց առաջ և շարունակել բուժումը:
Ինչպես նշում Է գործակալությունը, Ազնավուրը հարկադրված Է հրաժարվել հունիսի 5-ին Մոնակոյում ծրագրված ելույթից, հունիսի 16-ին Ֆրանսիայում «Ալունա» փառատոնին մասնակցելուց և հունիսի 23-ին Իտալիայում պլանավորված համերգից: Ինչպես սպասվում Է, երգիչը բեմ կվերադառնա հունիսի 30-ին, ծրագրված Է նրա համերգը Լոնդոնում: Դրանից հետո Ազնավուրը շրջագայությունը կշարունակի Իսպանիայում, Գերմանիայում, Խորվաթիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում, Բելգիայում և Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: