Դժոխքի դարպասներ. ինչպես Է գազի խառնարանում գրեթե 50 տարի վառվում կրակը
Advertisement 1000 x 90

Դժոխքի դարպասներ. ինչպես Է գազի խառնարանում գրեթե 50 տարի վառվում կրակը

Թուրքմենստանում Դարվազի գազի խառնարանը զուր չեն Գեհենի դուռ կամ Դժոխքի դարպասներ անվանում: Տեսանյութում պատկերված Է, թե ինչ տեսք ունի բնական երևույթը:

Խառնարանը հայտնաբերվել Է 1971 թվականին: Դրա հետազոտման ընթացքում գոյացել Է վիթխարի անցք: Մարդկանց և անասունների համար վնասակար գազերի արտահոսք թույլ չտալու համար որոշել են դրանք այրել: Երկրաբանները ենթադրել են, թե հրդեհը մի քանի օրից կմարի, բայց սխալվել են: Խառնարանում հրդեհը չի հանդարտվում 1971 թվականից: Խառնարանից դուրս եկող բնական գազը օր ու գիշեր անընդհատ այրվում Է արդեն 47 տարի: Խառնարանի տրամագիծը կազմում Է մոտավորապես 60 մետր, խորությունը՝ շուրջ 20 մետր:

 



Նման նյութեր