Ռուբեն Շուխյանի գրառումը. «Շառլ Ազնավուր և Էդիտ Պիաֆ. Այսօր մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը դարձավ 94 տարեկան:
Ազնավուրը հռչակավոր երգչուհի Էդիտ Պիաֆի հետ ծանոթանում է 1946-ին: Պիաֆն այդ փոքրամարմին և արտաքնապես ոչինչով աչքի չընկնող 22-ամյա երիտասարդի մեջ կարողացավ տեսնել ու բացահայտել Ֆրանսիայի ապագա մեծագույն տաղանդին՝ երգչին, երգահանին և բանաստեղծին: Ազնավուրի և Պիաֆի մտերմությունն ու ստեղծագործական համագործակցությունը տևում է ութը տարի՝ Ազնավուրն այդ ընթացքում բազմաթիվ երգեր գրեց Պիաֆի համար: Ուշագրավ փաստ է, որ հենց Պիաֆի հորդորով է Ազնավուրն այդ տարիներին պլաստիկ վիրահատության ենթարկում իր կորաձև հայկական քիթը»: