Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, Երևանում է. «Ես ոչ մի տեղ չունեմ արտագաղթելու». shamshyan.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, Երևանում է. «Ես ոչ մի տեղ չունեմ արտագաղթելու». shamshyan.com

Այսօր՝ մայիսի 22-ին, զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Շմայս» մականվամբ, հեռացել է Հայաստանից։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ նա մեկնել է նախ՝ Սոչի, այնուհետև՝ Մոսկվա, որտեղ էլ իր մտերիմներից մեկից խոշոր գումար է խնդրել՝ ԱՄՆ մեկնելու համար։ Այսօր՝ մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ ինքը երբևէ մտադրություն չունի արտագաղթել։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

shamshyan.com



Նման նյութեր