Ղանդահարում առնվազն 16 մարդ Է զոհվել ահաբեկչության հետևանքով
Advertisement 1000 x 90

Ղանդահարում առնվազն 16 մարդ Է զոհվել ահաբեկչության հետևանքով

Ղանդահար քաղաքում՝ Աֆղանստանի հարավի համանուն նահանգի վարչական կենտրոնում, ականապատված ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել Է 16-ի, եւս 35 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին մայիսի 22-ին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի մամուլի քարտուղար Դովուդ Ահմադիին:

Ավելի վաղ հաղորդվել Էր վեց զոհվածների եւ 37 վիրավորների մասին:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 12:30-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Ղանդահար քաղաքի չորրորդ ոստիկանական տեղամասի տարածքում ստուգման ժամանակ պայթել Է պայթանյութով հանդերձված Tunis մակնիշի ավտոմեքենան:

Երկրում գործող ծայրահեղական խմբերից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այս ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր