Այս տարի ֆուտբոլային տարի է. մոտ քսան օրից Ռուսաստանում կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Մայիսի 22-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրվեցին աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մանեկենները, որոնց հետ ցանկացողները կարող են նկարվել մինչև աշխարհի առաջնության ավարտը:
Ինչպես հաղորդեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, առաջնության հիմնի հնչյունների ներքո «Զվարթնոցի» ուղևորներն ու հյուրերը ողջունեցին ֆուտբոլիստներին և ֆուտբոլային տարին հայտարարեցին սկսված: