Շարմազանովի արտահայտությունը դուր չեկավ Մարուքյանին. aysor.am
Advertisement 1000 x 90

Շարմազանովի արտահայտությունը դուր չեկավ Մարուքյանին. aysor.am

Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին հարց տալու համար գրանցվեց մեկ պատգամավոր՝ ԱԺ «Ելք» դաշինքից  Էդմոն Մարուքյանը:

«Նոր իշխանություններից գրանցվել է մեկ պատգամավոր, պարոն Մարուքյան, համեցեք», – ժպտալով ասաց Է. Շարմազանովը:

«Շատ սյուռ էր Ձեր կատակը», – արձագանքեց Է.Մարուքյանը:

Է.Շարմազանովը անպատասխան չթողեց և իր հերթին դիմելով Է.Մարուքյանին ասաց. «Իմ ասածի մեջ ոչ կատակ կար, ոչ էլ որևէ ենթատեքստ. ես նորմալ ասացի` իշխանություն եք, ասում եմ իշխանություն»:

aysor.am