Մարդիկ գուցե ինձ չէին պատկերացնում այս կերպարներում. Ջուս. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մարդիկ գուցե ինձ չէին պատկերացնում այս կերպարներում. Ջուս. life.panorama.am

Վերջին օրերին Ջուսը զբաղված էր իր նոր տեսահոլովակի նկարահանումներով, որի մասին երգչուհին առաջինը պատմել է Life.panorama.am-ին:

Ջուսը չցանկացավ շատ փակագծեր բացել նոր աշխատանքի մասին, քանի որ նախատեսում է պրեմիերան իրականացնել սեպտեմբերին:

«Նոր երգիս երաժշտության ու խոսքերի հեղինակը Աղասի Գևորգյանն է, ով նաև իմ՝ «Հայաստան» երգն էր գրել, իսկ գործիքավորումն իրականացրել է Գագիկ Վարդանյանը: Թե երգս ինչի մասին է, ինչ լեզվով, չեմ բացահայտի, միայն կասեմ, որ հետաքրքիր աշխատանք է սպասվում, որը, հուսամ, կարժանանա հանրության լավ գնահատականին»,- նշեց Ջուսը:

Երգչուհու նոր տեսահոլովակի ռեժիսորը Արայիկ Համբարձումյանն է, օպերատորը՝ Արթուր Մելքոնյանը: Դատելով լուսանկարներից՝ տեսահոլովակի նկարահանումներն իրականցվել են Երևանի կենտրոնում, Ջուսի խոսքով՝ շատ տպավորիչ աշխատանքային երկու օր են ունեցել:

«Շատ գունեղ ու վառ տեսահոլովակ է լինելու, որի վրա մեծ թիմ է աշխատել: Ես ներկայանում եմ ինձ հատուկ մի փոքր խենթ կերպով, բայց նաև՝ նորովի: Ի դեպ՝ այս աշխատանքումս իր մասնակցությունն ունի դհոլահար Հովհաննես Մանուկյանը»,- պատմեց Ջուսը:

Սկանդալային երգչուհին նոր տեսահոլովակում երկար մազերով է և ոչ սկանդալային հագուստներով: Կերպարների մասին խոսելիս՝ Ջուսը նշեց.

«Կերպարներիս համար աշխատել են դիզայներ Լուսինե Մելիքյանի, դիմահարդար Մերի Հարությունյան և վարսահարդար Սերժ Հարությունյանի հետ: Վերջինս մի հրաշքով իմ կարճ մազերը դարձրեց երկար ու արդյունքում բոլորովին նոր ոճ ստացանք: Երկու կերպարներով եմ ներկայանում, որոնցից մեկը կհիշեցի 50-ականները: Հագուստս թվում է, թե փակ է, բայց դրանց մեջ կան յուրահատուկ կանացիություն և սեքսուալություն: Մարդիկ գուցե ինձ չէին պատկերացնում այս կերպարներում, բայց լուսանկարների մեկնաբանություններից հասկանում եմ, որ շատ են հավանել»:

Ի դեպ՝ Ջուսն առաջիկայում պատրաստվում է քթի պլաստիկ վիրահատություն անել:

«Ամռանը կվիրահատեմ քիթս, իսկ արդեն աշնանը կհանեմ ատամներիս բրեկետները, որի պատճառով ադեն 3,5 տարի է, ինչ մարդիկ իմ լայն ժպիտը չեն տեսել: Այնպես որ, աշնանը լրիվ նոր Ջուս է լինելու»,- ավարտեց երգչուհին:

life.panorama.am



Նման նյութեր