Ընտրյալս դեմ չէ, բայց ես… Դիանա Գրիգորյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ընտրյալս դեմ չէ, բայց ես… Դիանա Գրիգորյան. life.panorama.am

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նշանադրվել է, իսկ այսօր դեասանուհին Life.panorama.am-ին փոքրիկ բացահայտումներ է արել ընտրյաի մասին, ինչպես նաև խոսել սպասվող հարսանիքից:

«Ճիշտն ասաց՝ անձնական կյանքի մասին երբեք չեմ սիրել խոսել, քանի որ համարում եմ, որ դա միայն իմ տիրույթն է և բոլորինը դարձնել պետք չէ: Միաժամանակ՝ հասկանում եմ, որ մարդիկ հետաքրքրվում են, ինչը շատ նորմալ է, այդ իսկ պատճառով իմ կյանքում կատարված կարևոր իրադարձությունների մասին ինքս եմ հայտնում, ինչը եղավ նշանադրության պարագայում»,- նշեց Դիանան:

Խոսելով ընտրյալի մասին՝ դերասանուհին պատմեց.

«Ինչպես նշեցի՝ անձնականին վերաբերող հարցերում նախընտրում եմ քիչ խոսել, հետևաբար նրա մասին շատ պատմել ևս չեմ ուզում: Մենք ծանոթացել ենք անցած տարի սեպտեմբերին: Ծանոթության առաջին իսկ պահից ամեն ինչ իր ճիշտ հունով ընդանալու արդյունքում՝ վերջերս կայացավ մեր նշանադրությունը: Ընտրյալս ինձնից մեծ է մեկ տարով»:

Դիանան չցանկացավ նշել, թե սիրելին ինչ մասնագիտություն ունի, բայց նաև նկատեց.

«Նա իմ մասնագիտությունից բավականին հեռու է, բոլորվին կապ չունի իմ ոլորտի հետ»:

Դիանա Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե երբ է սպասվում հարսանիքը.

«Ժամկետներ նշել այս պահին չեմ կարող, բայց հաստատ կարող եմ ասել, որ հարսանիքը սարերի հետևում չէ»,- նկատեց նա:

Հարցին, թե ընտրյալը դեմ չէ՞ իր մասնագիտությանը և արդյոք Դիանան կշարունակի նկարահանվել, պատասխանեց.

«Ընտրյալս դեմ չէ, այդ առումով արգելքներ չկան, բայց ես ինքս եմ նախընտրում գոնե որոշ ժամանակով հեռանալ ասպարեզից: Կնոջ կյանքում գալիս է մի պահ, երբ նա պետք է ամբողջությամբ տրվի իր երջանկությանն ու ընտանիքի կառուցմանը: Համենայն դեպս ես այդպես եմ մտածում: Այս պատճառով մի որոշ ժամանակ ես չեմ նկարահանվի և կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի կառուցեմ իմ երազած ընտանիքը»:

Զրույցի վերջում Դիանան նաև իր շնորհակալույթունը հղեց.

«Այս օրերին այնքան շատ էին շնորհավորանքները, որ անգամ չեմ հասցնոււմ բոլորին պատասխանել: Ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ այդքան ջերմ բարեմաղթանքների և հետաքրքրվածության համար: Սրտանց ուզում եմ, որ բոլոր աղջիկները զգան այն երջանկությունը, որ ես հիմա ունեմ»:

life.panorama.am



Նման նյութեր