«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրերս տհաճ իրավիճակում է հայտնվել. ադրբեջանցի հաքերները կոտրել էին նրա էջը, նախ` դիմակավորված ուղիղ եթեր են մտել, ապա Հասմիկի և ընկերուհու անձնական նամակագրությունից լուսանկարներ հրապարակել։ Tert.am Life–ի հետ զրույցում Հասմիկը խոստովանեց, որ էջը հայտնվել էր թշնամու ձեռքում իր անուշադրության պատճառով։ «Շատ զբաղված էի, շտապ պետք է Ֆեյսբուք մտնեի, թույլտվություն հարցրեց` հնարավորություն տալի՞ս եմ, որ այլ համակարգչով մուտք գործել իմ էջ, արագ «այո» սեղմեցի ու առաջ գնացի։ Մինչև այս պահը էջիս պաշտպանությանը մեծ ուշադրություն չէի դարձրել, շատ հեշտ գաղտնաբառ ունեի։ Չէի մտածում, որ Ֆեյսբուքյան էջս ինչ–որ մեկին պետք կգա, հատկապես, թշնամուն,– ասաց նա ու հավելեց, որ, հատկապես, տհաճ էր, որ էջը հայտնվել էր թշնամու ձեռքում։ – Իրենք էլ իրենց էջում գրել էին,որ կարողացել են հայ դերասանուհու էջ կոտրել, ինչը շատ տհաճ էր։ Մինչև այս նույն թիմը փորձել էր Ինստագրամիս էջը կոտրել, բայց շատ արագ վերականգնել էի»։
Հասմիկը սկզբում փորձել է վերականգնել էջը, սակայն չի ստացվել, որոշել է «սփամերի» միջոցով ջնջել էջը։ Սրա համար 1 օրում անհրաժեշտ էր 3000 «սփամ» ուղարկել Ֆեյսբուքին։ Հասմիկին օգնության են հասել գործընկերներն ու տարածել կոչը։ «Այս իրադարձությունն ինձ նաև ուժ տվեց։ Կարճ ժամանակում անհրաժեշտ քանակությամբ «սփամ» ուղարկեցինք Ֆեյսբուքին։ Այնքան մարդ համախմբված փորձեցին օգնել ինձ, նույնիսկ ուզում էին ֆլեշմոբ անել` լողազգեստով լուսանկարներ հրապարակել ի նշան նրա, որ դրանում որևէ վատ բան չկա»,– ասաց Հասմիկը ու հավելեց, որ առաջիկայում նոր էջ կբացի։
Ամբողջությամբ՝ life.tert.am