Ամերիկաբնակ հայ երգչուհի Շպռոտն օրերս «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել կարմիր ժապավենով փաթաթված իր նոր՝ «Ինֆինիտի» մակնիշի մեքենայի հետ:
Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին խոսել է նոր մեքենա ձեռք բերելու, ինչպես նաև ԱՄՆ-ում երաժշտական գործունեության ու սպասվող նորության մասին:
Շպռոտն ասաց, որ մեքենան նվեր չի ստացել, ոչ էլ գնել է: «Մեքենան վարձու է: Երեք տարի ինձ մոտ է լինելու»,- ասաց նա և ավելացրեց, որ արդեն ութ տարի է` ԱՄՆ-ում է ապրում։ Նրա խոսքով` այս ընթացքում միշտ վարել է մեքենա:
«Այստեղ, այսպես ասած, տղա-ռաբիս մաֆիան է: Աղջիկ երգչուհիների չեն հրավիրում հարսանիքներին երգելու՝ պատճառաբանելով, որ մենք հետաքրքիր չենք»:
Շպռոտի ինչպես ստեղծագործական նորությունները, այնպես էլ անձնական կյանքը, արտաքին տեսքի փոփոխությունները, համարձակ լուսանկարներն ու գրառումները հաճախ են դառնում հայ հասարակության բուռն քննարկումների ու քննադատությունների առիթը: Այս ամենի հետ կապված երգչուհին իր հիմնավորումն ունի:
«Իրականում հանրությանը բացարձակ հետաքրքիր չէ իմ անձը: Նրանց միայն հետաքրքրում է իմ կերպարը սոցիալական ցանցերում և տեսահոլովակներում: Ինձ չի նյարդայնացնում ուշադրությունը՝ ես միշտ սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:
«Շատ կուզեմ բալիկ ունենալ: Արդեն 38 տարեկան եմ, բայց, ցավոք, այդ գործընթացը միայնակ չես անում՝ երեխային լավ հայր է պետք: Չգիտեմ, այս տարիքում արժե՞ շարունակել հուսալ, թե՞ ոչ»,- եզրափակեց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am