Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում
Advertisement 1000 x 90

Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում

Իսրայելն աշխարհում առաջինն Է հինգերորդ սերնդի Lockheed Martin F-35 Lightning II կործանիչը կիրառել մարտում: Այդ մասին հաղորդվում Է հրեական պետության Պաշտպանության բանակի Twitter-ում:

«Մենք աշխարհում առաջինը F-35-ը կիրառեցինք մարտական իրավիճակում՝ թիրախների վրա գրոհելու համար»,- ասել Է Իսրայելի ռազմաաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալիկամ Նորկինը:

Նրա խոսքով՝ այդ դեպքերը երկուսն են եղել «երկու տարբեր ռազմաճակատներում»: Նորկինը հավելել Է, որ F-35 Lightning II-ը կանոնավոր կերպով մասնակցում Է ամբողջ Մերձավոր Արևելքում առաջադրանքների կատարմանը: Իսրայելը ԱՄՆ-ին պատվիրել Է F-35A Lightning II 50 կործանիչ, որոնք լրամշակումից հետո ստացել են F-35I Adir անվանումը: Առաջին երկու ինքնաթիռները երկիրն ստացել Է 2016 թվականին: