«Երբ տեսախցիկը սկսում ա գիշերային թիթեռի համառությամբ պտտվել դերասանների շուրջը, լակեյի պատրաստակամությամբ փորձելով կանխագուշակել նրանց տրամադրությունները, միաժամանակ կեղծ դինամիկա հաղորդելով մեռած կադրին, երբ էն, ինչը հերոսը կարող ա ասել մեկ նախադասությամբ, ծամոնի պես ձգելով ասում ա տաս երեկոյի ընթացքում, երբ աչքդ կպնում ա, հետո վեր ես թռչում, բացահայտելով, որ ոչինչ բաց չես թողել, երբ կատարվածն ու կատարվելիքը պիոներական քայլերգի բառերի պես կանխատեսելի են ու սրտխառնոց առաջացնելու աստիճան տափակ, երբ դերակատարներն անբնական, մուգ վարդագույն գրիմով նմանվում են ամանորի սեղանին դրված գոճիների`պիտի գիտակցես, որ ռեժիսորն ասելիք չունի: Ավելին`ռեժիսորը ռեժիսոր չի, դիտածդ էլ ընդամենը սերիալ ա: Նույնիսկ, եթե թաքնված ա Կինոյի բարձր անվան տակ»:
Քրիստ Մանարյան. «Երբ դերակատարները մուգ վարդագույն գրիմով նմանվում են ամանորի սեղանին դրված գոճիների` պիտի գիտակցես, որ ռեժիսորն ասելիք չունի»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ