Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նա նախ շեշտեց, որ ԱԺ դահլիճը կիսադատարկ է, հետո շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն, որը Հայաստանը վերադարձրեց հայ ժողովրդին.
«Մենք ասում ենք՝ այո, մենք անփորձ ենք, անփորձ ենք կոռուպցիոն մեխանիզմների և ատկատների արվեստի մեջ և մեր անփորձությունը մեր առավելությունն է: Մեզ երկար տարիներ ասում էին, որ երիտասարդությունը մեր ապագան է, սպասեք, ձեր հերթը կգա, կգաք մի բան կանեք: Մենք ասում ենք՝ երիտասարդությունը ոչ թե Հայաստանի ապագան է, այլ Հայաստանի ներկան է: Հենց այսօր, հենց հիմա պետք է երիտասարդությունը ակտիվորեն մասնակցի Հայաստանի հզորացմանը: Բազմաթիվ սերունդներ երազել են այն ամենի մասին, որը մենք այսօր ունենք»:
Ամբողջությամբ՝ aravot.am