Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց. «Այս պահին դահլիճում ՀՀԿ խմբակցության միայն մեկ ներկայացուցիչ կա՝ իմ թիկունքում նստած պարոն Շարմազանովը»:
Էնֆիաջյանը իր ելույթում անդրադարձավ վարկերի խնդրին և ասաց, որ ՀՀ ամեն 2-րդ քաղաքացի վարկ ունի. «Այդ անմրցունակ վարկերի պատճառով է, որ այսօրվա գյուղացին չի կարողանում դրանք մարել: Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան. դրանք անհույս վարկեր են»:
Նա անդրադարձավ նաև ոռոգման ջրին և նշեց, որ իրենց նախընտրական ծրագրի 15 կետերը շատ հստակ լուծումներ են սահմանել: