Մեսրոպ Հարությունյանի երեկվա գրառումը.
«Գետի հիմնական հունից առանձին՝ առափին լճացած-ճահճացած-մամռակալած փոքրիկ փոսալճակ տեսած կա՞ք… Այդ փոսերում գորտեր են լինում… Հոսող ջուրը նրանց պետք չի… Ճահճում նրանց համար տաք է ու ապահով…
Ամռան գիշերով դու պառկած ես գետից ընդամենը 60-70 մետր հեռավորության վրա գտնվող ձեր տանը, գետի միալար ու հաճելի խշշոցը օրորոցային լինի կարծես, մեկ էլ էդ առափնյա ճահճափոսից մի գորտ է կռավում… Հետո մի ուրիշը…
Չէ, բան չկա:
Ու սա էն չգրված վեպից հատված չի:
Պարզապես էսօր Էդուարդ Շարմազանովը եւ էլի մի քանի կարկառուններ փորձել են մտքեր արտահայտել, ու էս պատկերը եկավ աչքերիս առաջ…»