««Էլիտար կրթության» թեման մատի փաթաթան սարքած գործիչներին մի պատասխան եմ ուզում տալ»
Advertisement 1000 x 90

««Էլիտար կրթության» թեման մատի փաթաթան սարքած գործիչներին մի պատասխան եմ ուզում տալ»

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Էլիտար կրթության» թեման մատի փաթաթան սարքած գործիչներին մի պատասխան եմ ուզում տալ։ Այո, մենք պիտի՛ ունենանք էլիտար կրթություն Հայաստանում՝ հասանելի ԲՈԼՈՐԻՆ։ Եթե չբերես քո կրթությունը աշխարհում առկա լավագույն նմուշների մակարդակի, միշտ կմնաս ճղճիմ վիճակներում։ Էլիտար կրթություն բոլորի համար՝ սա է միակ նպատակը, որի համար իմաստ ունի վիզ դնել կրթության ոլորտում։

Այո, մենք պիտի ունենանք էլիտար երիտասարդություն՝ համաշխարհային մակադրակով մրցունակ։ Էլիտար կրթության հետ պայքարողները երեւի թե կարծում են, որ հայերը պիտի վզները ծռած անընդհատ դիմեն օտարներին։ Եվ  իրենց օրինակով, օտարի տված 30 արծաթի դիմաց մենք մեզ պիտի անըդնտատ համոզենք, որ չենք կարողանա առանց այդ օտարների մի քայլ գցել, էլ ուր մնաց դառնանք աշխարհի ամենաթափով ազգերից մեկը։ Մեր արածը էլիտարիզմ չէ։ Մեր արածը կոչվում է հավակնություն։