
Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանը որ եկել էր իշխանության ու ողջ ընդդիմությունը իշխանություն էր մտել և ժողովուրդն էլ ցնծության մեջ էր, նրա պաշտոնավարության առաջին շաբաթներին գրեցի ՙՌոբերտ Քոչարյանի ծանր ժառանգությունը,, հոդվածը, որում նկարագրեցի, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն ու իր իշխանությանը:
Նկարագրածս տեղի ունեցավ:
Իսկ տեղի ունեցավ, քանի որ նա հաշվի չառավ այն պատճառները, որոնք կործանեցին ԼՏՊ-ին:
Սա գրում եմ նրանց համար, ովքեր պնդում են, թե կարիք չկա համեմատել երկու շարժումները, թե ժամանակները փոխվել են:
Երեք նախագահներին կործանած պատճառները դեռ ուժի մեջ են ու որքան հասկանում եմ, նորերը ևս հաշվի չեն առնում դրանք:
Իսկ դա լեցուն է վտանգով:
Պարտքս եմ համարում առաջիկա օրերին մանրամասն ներկայացնել այդ պատճառները և դրանց հաղթահարելու ուղին:
Այս անգամ նահանջելու, հիասթափվելու իրավունք չունենք»:
https://www.facebook.com/a.pepanyan/posts/10216699539584818