«Ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է դրսի ձեռքին նայենք: Կարծում ենք՝ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, որոնց մի զգալի մասը ստվերում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է դրսի ձեռքին նայենք: Կարծում ենք՝ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, որոնց մի զգալի մասը ստվերում է». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց, որ հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նա հարց ուղղեց.

«Ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող այդ համաձայնագրի իրագործումը պլանավորվի և կյանքի կոչվի»:

Ա. Աշոտյանը նաև հետաքրքրվեց, թե կառավարությունը բանակցելո՞ւ է մինչև 2020 թվականը Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության ծավալը՝ 160 մլն եվրոն, վերանայելու՝ ընդլայնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ԵՄ երկրները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն.

«Ինչ վերաբերում է ֆինանսական ծավալի ընդլայնմանը, ապա պետք է ասել, որ միջազգային հանրության ներկայացուցիչները ֆինանսական աջակցության պատրաստակամություն են ցուցաբերում»:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ Հայաստանում ԵՄ դեսպանը հայտարարել է մինչև 25 տոկոս գումարներն ավելացնելու մասին, որը բաժանելով 3 տարվա վրա՝ «ստացվում է, որ ՀՀ-ում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան տարեկան ընդամենը 13 մլն եվրո է: Կարծում եմ՝ ձեր ջանքերը պետք է ավելի թանկ գնահատեք»:

«Ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է դրսի ձեռքին նայենք: Կարծում ենք՝ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, որոնց մի զգալի մասը ստվերում է, գուցե նաև՝ օֆշորային գոտիներում»,-հակադարձեց Ն. Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Նման նյութեր