Քիմ Քարդաշյանը նվիրված մայր է, որն իր ծանրաբեռնված գրաֆիկում միշտ էլ ազատ ժամանակ է գտնում երեխաների համար: Ինչպես գրում է Daily Mail-ը, գեղեցկուհին իր երկու երեխաներին, ինչպես նաև ավագ քրոջ՝ Քորթնիի զավակներին տարել է Դիսնեյլենդ: Քարդաշյանը ժամանցի գոտում հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ կրել է շատ վառ գույնի վերնահագուստ:
Դիսնեյլենդ այցելուները խոստովանել են, որ սկզբում ուշադրություն են դարձրել Քիմի վրա ոչ թե նրան ճանաչելու, այլ հագուստի աչք ծակող գույնին: «Ուշադրությունս գրավեց նեոնային կանաչ գույնի բաճկոնով աղջիկը: Հետո միայն հասկացա, որ դա Քիմ Քարդաշյանն է»,-նշել է այցելուներից մեկը: