Հայտնի ռուս երգչուհի Իրինա Ալեգրովան զրկվել է խոշոր գումարից` իր դյուրահավատության և ողբերգական հանգամանքների պատճառով։ Այս մասին հայտնում է «Տելեպրոգրամ» պարբերականը։
Ռուսական էստրադայի «կայսրուհի» Իրինա Ալեգրովան մտադիր էր խոշոր գումար ներդնել Մերձմոսկովյան շրջանում գտնվող Միլորադովո ավանում առանձնատան նախագծման և հող գնելու համար, սակայն արդյունքում մնաց և՛ առանց տան, և՛ առանց գումարի։
Ամառանոցի շինարարության ընթացքում որպես կանխավճար նա 10 մլն ռուբլի էր փոխանցել շինարարների աշխատանքները համակարգող գործարար Վլադիմիր Դենիսովին։ Սակայն Դենիսովը մահացել է, իսկ փողերը` կորել։ Լուրեր են շրջանառվում, որ հանգուցյալը երգչուհու միջոցները ներդրել է բիզնեսի մեջ, սակայն սննկացել է։
Վշտացած երգչուհին հրաժարվել է համակերպվել իրավիճակի հետ և դատարան դիմում է ներկայացրել։ Ինչպես պատմել է աստղի իրավաբանը, ժառանգաբար հանգուցյալի պարտքերը փոխանցվել են շինարարի կնոջը։ 10 մլն–ից Ալեգրովային հաջողվել է հետ ստանալ միայն 100 հազար ռուբլին, և նրան դեռ պետք է վերադարձնեն 9.3 մլն ռուբլի։ Պատասխանող կողմը չի շտապում մարել պարտքը, իբրև թե գումարի բացակայության պատճառով։
Ալեգրովայի իրավաբանը նշում է, որ հանգուցյալի կինը ստում է` ասելով, թե փող չունեն։ Տղամարդու խոսքով` Դոնիսովի մահից հետո նրա կնոջը որպես ժառանգություն հասել է 11 մլն ռուբլի արժողությամբ տունը, 7 մլն արժողությամբ հողատարածքն ու մի քանի ավտոմեքենա։