
48-ամյա երգչուհին հանրությանը հերթական համարձակ կերպարով է ներկայացել Նախօրեին Լաս Վեգասի Bellagio խաղատանը երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նոր սինգլի թողարկման կապակցությամբ շքեղ հավաքույթ է կազմակերպվել: Միջոցառման հերոսուհին հրավիրվածներին ներկայացրել է իր նոր Dinero սինգլը: Գրում է Elle.ru-ն: 48-ամյա երգչուհին հավաքույթին ներկայացել էր Ralph & Russo նորաձևության տան խորը լանջաբացվածքով, սպիտակ գույնի, թափանցիկ կոմբինեզոնով: Համարձակ կերպարը Լոպեսն ավարտել էր բարձրակրունկ կոշիկներով և բազմաթիվ աքսեսուարներով: