Գումարները տրվում են անհասկանալի. Մշակույթի նախարարը՝ բյուջեից ԶԼՄ-ներին տրվող գումարների մասին. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գումարները տրվում են անհասկանալի. Մշակույթի նախարարը՝ բյուջեից ԶԼՄ-ներին տրվող գումարների մասին. 1in.am

Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է օրենսդրական դաշտի կարգավորումը, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» փառատոնի խնդիրներին՝ նախարարը հավաստիացրեց, որ փառատոնը կայանալու է։

«Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ «Ոսկե ծիրանը» կայանալու է։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել «Ոսկե ծիրանի» տնօրենի հետ ու որևէ խնդիր չկա, ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարգավորվել են։ Հետագա համագործացկության հետ կապված կան կետեր, որոնք պետք է վերանայել»,- նշեց նա։

1in.am