ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ նոր կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը:
Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի նամակում, որն իր կայքում հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք պատրաստ ենք քննարկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» (ստեղծված 2004թ. աշխարհի աղքատ երկրների տնտեսությունների զարգացման համար Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակներում) կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հարցը: Սակայն Հայաստանը ծրագրին մասնակցելու համար պետք է երկրում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին տեղեկացնի»,- իր նամակում նշել է Փոմփեոն: