Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը լիահույս է, որ նորեկներ նոր որակ կբերեն ընտրանի:
«Վարդան Մինասյանի հետ միայն լավ հուշեր են մնացել: Շատ լավ խաղեր ենք անցկացրել նրա գլխավորությամբ: Առաջին մարզումը նրա վերադարձից հետո շատ լավ անցավ: Լավ կպատրաստվենք առաջիկա ընկերական խաղերին: Առավել կարևոր խաղեր ունենք սեպտեմբերից նոյեմբեր: Նորեկներին առաջին մարզումից հետո չճանաչեցի որպես ֆուտբոլիստների: Հույս ունեմ, որ նորեկները նոր որակ կտան թիմին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։