«Դեմոկրատիա չկա»․ Արարատ Միրզոյան. hraparak.am
Advertisement 1000 x 90

«Դեմոկրատիա չկա»․ Արարատ Միրզոյան. hraparak.am

hraparak.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ Աժ-ում բեմելու, հարց ու պատասխանին մասնակցելու համար մոտ կես ժամ առաջ ժամանել է ԱԺ, «Ելք» ֆրակցիայի ղեկավարի իր նախկին սենյակում հանդիպումներ է ունեցել։ Միջանցքում կանգնած էին իր անվտանգության աշխատակիցները, որոնք թույլ չտվեցին լրագրողներին անգամ մոտենալ ընդհանուր դռանը։ Անվտանգության աշխատակիցների ու Նիկոլի թիմի նախկին աշխատակիցներին, որոնք արգելում էին հարցազրույց անել, նկատեցինք, որ անգամ նախորդ, «ռեւանշիստական» իշխանությունների ժամանակ այդպիսի արգելքներ չէին գործում։ Այնուհետեւ հանկարծ թեթեւասահ միջանքում հայտնվեց Կարեն Կարապետյանի տեղը զբաղեցրած, կոստյումի տակից կապույտ ժիլետ հագած առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Մեր հարցերին պատասխանելու հորդորին ի պատասխան մի քանի օրում շփվող, մարդամոտ պատգամավորից քյարթու չինովնիկի վերածված Միրզոյանը նետեց՝ ժամանակ չունեմ, խորհրդակցության է։ Բա ձեր հայտարարած դեմոկրատիա՞ն։

«Դեմոկրատիա չկա»,- ասաց ու մտավ Նիկոլ Փաշինանի մոտ։ Մի քանի րոպեից դուրս եկավ, ասաց հիմա էլ «տեղ» է գնում, գնաց, քիչ հետո վերադարձավ, իրեն եւս մեկ անգամ տեղյակ պահեցինք, որ «նախկիններն» այսպես չէին խուսափում հարցերին պատասխանելուց, մի պահ կանգ առավ։ Իսկ երբ հարցրինք՝ հիմա դուք «հակասահմադրական» եք՝ փոխվարչապետի պաշտոնը սահմանադրությամբ ամրագրված չէ, ինչպես Կարեն Կարապետյանին էիք ասել, համ էլ շատ սիրուն ժիլետ եք հագել, նա կրկին առանց հարցը լսելու անհետացավ դռների հետեւում, ապա կրկին դուրս եկավ արդեն Նիկոլ Փաշինյանի հետ, որին, ի դեպ, ուղեկցում էր թիմակիցներ մի ողջ բազմություն»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր