Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես էն գլխից ավտո չեմ սիրել ու չեմ ունեցել: Հիմա չգիտեմ՝ ուրախանամ, որ տուգանք չեմ մուծել ու ինձ սաղ ներո՞ւմ են, թե՞ տխրեմ, որ էդ ներելուց ոչ մի քյար չունեմ:
Իսկ եթե լուրջ՝ չգիտեմ՝ ինչքանով ա ռեալ էդ ամբողջ տուգանքային պարտքերը ներելու խոսակցությունը, բայց պետք ա համաչափ պատիժ լինի ամեն դեպքում: Ասենք, ամեն ներված 10 հազար դրամի դիմաց՝ մեկ օր զրկում վարորդական իրավունքից:
Թե չէ պարտաճանաչ մուծածները, որ դուրս եկան բողոքի, ես իրենց մարդկայնորեն շատ լավ կհասկանամ ու օքեյ կլինեմ, որ չդադարեցնեն ցույցը, նույնիսկ եթե վարչապետը հորդորի»:
Ես էն գլխից ավտո չեմ սիրել ու չեմ ունեցել: Հիմա չգիտեմ՝ ուրախանամ, որ տուգանք չեմ մուծել ու ինձ սաղ ներում ե՞ն, թե՞…
Gepostet von Vahagn Tevosyan am Mittwoch, 23. Mai 2018