lragir.am-ը գրում է. «Ըստ տեղեկությունների, որոշակի տեղաշարժ կա, այսպես կոչված, դեկապիտալիզացիայի վերաբերյալ օրենքի շուրջ, որը ենթադրում է սեփականության խնդրի լուծումը Հայաստանում:
Սեփականության խնդրի չլուծվածությունն է հասցրել համակարգային տնտեսա-քաղաքական ճգնաժամի: Այս տարիներին ապօրինի կուտակված կապիտալը պաշտպանելու նպատակով զավթվել է պետական ամբողջ համակարգը՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, մենաշնորհվել քաղաքական դաշտը, տնտեսական ոլորտները, ոչնչացվել ընտրական համակարգը։
Այս օրենքի ընդունումով հնարավոր կլինի լուծել բիզնեսի ու իշխանության տարանջատման, սեփականության անձեռնմխելիության, ստվերի եւ այլ հարցեր:
Հանրային այս օրակարգն առաջարկողները գտնում են, որ օրենքը պետք է գրեն հենց իրենք՝ խոշոր գործարարները, որոնք բոլորից լավ գիտեն իրավիճակը եւ որոնք պետք է հասկանան, որ դա իրենց անվտանգության եւ հանրային հաշտության հասնելու միակ ճանապարհն է:
Ըստ տեղեկությունների, խոշորներից ոմանք համաձայնվել են աշխատել այդ օրենքի ստեղծման եւ ընդունման ուղղությամբ: Ի դեպ, այն ոչ միայն կունենա ներքին նշանակություն, այլեւ կարող է դառնալ մոդել եվրասիական տարածքում, Արեւելյան Եվրոպայում կիրառելու համար: Այսինքն, օլիգարխիան Հայաստանում կարող է դառնալ այդ մոդելի «համահեղինակը»»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: