Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար. Մանե Թանդիլյան
Advertisement 1000 x 90

Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար. Մանե Թանդիլյան

Հարգելի ընկերներ,

Տարիների ընթացքում ոլորտային խնդիրների կուտակված լինելու հանգամանքը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված համակարգային մոտեցման բացակայությունը խիստ արդիական և հրատապ նշանակություն ունեն մեր հասարակության կայուն զարգացման համար։
Սակայն, ձեռնարկում ենք հնարավորինս ամեն ինչ ընթացիկ վիճակը մեղմելու և համարժեք լուծումներ փնտրելու ուղղությամբ։

Ֆեյսբուքի միջոցով մեր ոլորտին առնչվող հարցերը բարձրաձայնելու, հնարավորինս արագ արձագանքման և դրանց ուղղված արդյունավետ լուծումներ ստանալու համար, խնդրում եմ օգտվել իմ պաշտոնական էջից՝ հաղորդագրություն և կոնտակտային տվյալներ թողնելու միջոցով։ Խնդրում եմ նաև մեկնաբանությունների, ստատուսների և անձնական նամակների միջոցով անհատական հարցերով դիմելու տարբերակից հնարավորինս զերծ մնալ, եթե արդյունավետ և արագ լուծման ակնկալիք ունեք, քանզի հնարավոր չէ հետևել մեկնաբանությունների և անձնական նամակների հոսքին։

Տեղադրում եմ նաև իմ պաշտոնական էջը ձեր տնօրինմանը։

Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար։

Հարգանքներով՝ Մանե Թանդիլյան



Նման նյութեր