Բրիտանացին իր այգում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների բունկեր է հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Բրիտանացին իր այգում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների բունկեր է հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի Միդլսբրո քաղաքի բնակիչ Քրիս Սքոթն իր այգում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բունկեր է հայտնաբերել: Այս մասին հայտնել է Evening Gazette-ը:

Տղամարդն այգում աշխատելիս հին դրենաժային կափարիչ է հայտնաբերել: Շինարարի հետ նա բացել է այն և գտել բետոնե ռմբապաստարան՝ երկու սենյակներով և վթարային ելքով:

«Այնտեղ կային բազմաթիվ էլեկտրական սարքեր և տարբեր անջատիչներ: Սենյակներից մեկում մեծ սեղան էր դրված՝ ծածկված փառով, դրա դարակներում անշուշտ այն ժամանակներից ինչ-որ բան է մնացել»,- պատմել է Սքոթը: Նրա խոսքով՝ ապաստարանը նախատեսված է եղել հարյուր մարդու համար:

«Հարևաններն ինչ-որ բան էին ասում, որ մերձակայքում բունկեր կա, բայց ես ինչ-որ նշանակություն չէի տալիս նրանց խոսքին»,- հավելել է բրիտանացին: Նա պլանավորում է վերակառուցել բունկերը:



Նման նյութեր