Հայտնի կոլեկցիոներ, «Գորչակովների իշխանական տան» ղեկավար իշխան Անդրեյ Գորչակով-ԱբաՄելիքովը Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ հանդիպմանը խոստացել է իր հավաքածուից 20 կտավ նվիրաբերել Հայաստանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Բացի այն, որ Անդրեյ Անատոլևիչը համարվում է հայկական իշխանական ԱբաՄելիքովների տոհմի ներկայացուցիչ, ինչով հպարտանում է, նա նաև ամբողջ հոգով երկրպագում է Հայաստանին: Ունենալով հայտնի նկարիչների կտավների բավականին մեծ հավաքածու, ոգեշնչվելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով ու Առաջին հանրապետության 100-ամյակով՝ նա որոշում է կայացրել իր հավաքածուից 20 կտավ նվիրաբերել Հայաստանին:
Բանակցությունների արդյունքում Անդրեյը որոշեց, որ հետագայում իր ողջ հավաքածուն կկտակի Հայաստանի թանգարաններին»: