Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ, պետք է հաշվի առնվեր, որ բացի Սահմանադրությամբ նախատեսված աշխատանքից, այլ աշխատանք չէր կարող կատարել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Սեյրան Գրիգորյանը՝ նկատելով, որ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում որպես պատգամավոր երդվել է, այնուհետև մի քանի օրից դիմել ԱԺ նախագահին՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումով և ավագանու անդամ մնալու ցանկությանը: Փաստաբանը շեշտեց՝ այս պահին էլ Ալեն Սիմոնյանը շարունակում է լինել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր:
«Ինքն այս պահի դրությամբ, Սահմանադրության դրույթներից ելնելով, շարունակում է պատգամավոր լինել, նրա պատգամավորությունը չի դադարել: Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է նախատեսնում, որով դադարում է որևէ պատգամավորի պատգամավորական իրավասությունը: Եթե չեմ սխալվում, ապա հենց երեկ նա ԱԺ նիստին մասնակցում էր ու հարցեր ուղղում գլխավոր դատախազին: