ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Տորոսյանի մեկնաբանությունը առողջապահության ոլորտի մի քանի խնդիրների վերաբերյալ.
«Այսօր պարզեցի, որ մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ տարեկան 270մլն դրամ հատկացնում է մի ՍՊԸ-ի, որը իբր թե սանատոր-կուրորտային ծառայություններ է մատուցում տուբերկուլոզով և այլ հիվանդություններով տառապող երեխաներին:
Հանձնարարել եմ ուսումնասիրել սույն ՍՊԸ-ի գործունեությունը և նրանց պետական ֆինանսավորման տրամադրման նպատակահարմարությունը: Եթե կասկածներս հաստատվեն, ապա իրավական մեխանիզմներ կգտնենք ֆինանսավորումը դադարեցնելու համար»: