Բրիտանիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ անմիջապես բացահայտել են պրանկերին և ընդհատել զրույցը, թեև իրականում Ջոնսոնի հետ պրանկերների բանավեճը տևել է 18 րոպե։
Պաշտոնական Լոնդոնը հայտարարություն է արել ռուս պրանկերներ Լեքսուսի և Վովանի (Ալեքսեյ Ստոլյարով և Վլադիմիր Կուզնեցով) Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին խաբելու առիթով։
«ԱԳՆ-ում գիտակցել են, որ սա խաբեություն է և ընդհատել են զանգը»,- մեջբերում է ԱԳՆ հայտարարությունը The Guardian-ը։ «Մենք ստուգել ենք և անմիջապես հասկացել, որ դա պրանկ է եղել։ Սոլսբերիում և Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը, Հայաստանի տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ թեմաներ են։ Այդ երեխայությունը ցույց է տալիս զանգողի և նրա հետևում կանգնածների լրջության պակասը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հինգշաբթի ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով ու Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և հարցրել` արդյոք պետք է նա զգուշանա «Նովիչոկի» թունավորումից Սոչի կատարելիք այցի ժամանակ։ Բացի այդ, նրանք Ջոնսոնի հետ զրուցել են Սիրիայի, «Սկրիպալների գործի» և Պյոտր Պորոշենկոյի մասին։