Երևանի կենդանաբանական այգին մայիսի 26-ին բացելու է հերթական տարեշրջանը։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով.
«Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
մայիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, բարեկարգման 2-րդ փուլից հետո, Երևանի կենդանաբանական այգին, համալրված նոր ու ժամանակակից ազատավանդակներով և որոշ կենդանատեսակներով, իր դռները կվերաբացի այցելուների համար, որոնց սպասվում են բազում հաճելի անակնկալներ:
Բնական, նաև արհեստական ժայռերով ու գետակներով է ձևավորված 7500 քմ տարածքով առյուծների ազատավանդակը: Կենդանիների շարժին հնարավոր կլինի հետևել երկմակարդակ2 դիտահարթակներից:
Կտեսնեք նաև գայլերի և արջերի նոր ազատավանդակը, որը բաժանվել է երեք հիմնական գոտիների, որի վերին և ներքին հատվածներն իրար են կապում կենդանիների անցումները:
Այստեղ ևս հարմարավետ դիտահարթակները հնարավորություն են տալու հետևել և ծանոթանալ կենդանիների կեցությանն ու վայելելու կենդանաբանական այգու համայնապատկերը:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ»: